Amrots Foundation
Մրցույթ

Ծիլ

«Ծիլ տուր հայերեն»՝ հայ պատանիների ստեղծագործական հարթակ։ Հայոց լեզուն մեր արժեքների արմատավորման և ժամանակակից մշակույթի հիմքն է։

250+
Հայտեր առաջին տարում
5
Տարի շարունակ (2022-2026)
2
Հատուկ մրցույթներ
100%
Հայալեզու ստեղծագործություն
Ծիլ

«Ծիլ»-ը «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի առանցքային նախագիծն է, որն ապագան կերտում է հայերենով: Այն պատանիների հայալեզու աշխարհն է՝ արվեստի, ինքնության և նորարարության լեզվով։ «Ծիլ»-ը միավորում է Սփյուռքի և Հայաստանի պատանիներին՝ ստեղծելով յուրօրինակ հարթակ, որտեղ երիտասարդները կարող են իրենց լավագույն գաղափարներն ու ձգտումներն արտահայտել հայերենով՝ բառի և արվեստի միջոցով, մասնակցել մրցույթներին և դառնալ ակտիվ համայնքի անդամ ։

«Հայոց լեզուն մեր արժեքների արմատավորման և ժամանակակից մշակույթի հիմքն է։»

— «Ծիլ» հարթակի տեսլական

«Ծիլ տուր հայերեն» ամենամյա ստեղծագործական մրցույթ

«Ծիլ»-ի կարևոր բաղադրիչը «Ծիլ տուր հայերեն» ստեղծագործական մրցույթն է: 2022 թ.–ի առաջին մրցույթի 250+ հայտերը հիմք դարձան այն ամենամյա դարձնելու համար։ Մեզ համար ստեղծագործելը բազմաձև է. մտքերը կարող են կյանք առնել թե՛ գրի, թե՛ գծի և թե՛ պատկերի տեսքով ։ «Ծիլ տուր հայերեն»-ը հարթակ է հայերենը քո ոճով ներկայացնելու համար՝ անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում ես ապրում կամ հայերենի որ բարբառով ես խոսում ու ստեղծագործում։

Ներդրում ապագայի մեջ

Յուրաքանչյուր նոր ստեղծագործություն և նոր հեղինակ մի ծիլ է, որն ամրացնում է մեր ազգային ապագան։ Աջակցելով այս ծրագրին՝ Դուք ներդրում եք կատարում ոչ թե անցյալի ժառանգության, այլ կենդանի, շնչող և ստեղծագործող ապագայի մեջ։

Հատուկ մրցույթներ

«Գաղափարաբառ»

«Գաղափարաբառ»

«Բառ գաղափար» գտնելու համար «Ամրոց» հիմնադրամը կազմակերպել էր մեկանգամյա մրցույթ, որը խթանում է լեզվի նորարարական կիրառումը:

«Ձեռագիր հայրենիք»

«Ձեռագիր հայրենիք»

«Ծիլ» ծրագրի հատուկ նախաձեռնություններից է, որտեղ ստեղծագործելու համար բարձրացվել էր տարիքային շեմը՝ ինքնության խորացման նպատակով: