Amrots Foundation
Շարժում

Դավիթբեկյան խաղեր

«Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատոն: Ուժ երիտասարդության մեջ: Սեր, ուժ, հավատք, միասնականություն:

14+
Մրցաձևեր
14-17
Տարեկան պատանիներ
3,200մ
Խուստուփի հաղթահարում
Սյունիք
Անցկացման վայր
Դավիթբեկյան խաղեր

Դավիթբեկյան խաղեր՝ ուժ երիտասարդության մեջ: Սեր, ուժ, հավատք, միասնականություն գաղափարով 2022 թվականից սկսած ամեն տարի Հայաստանի դարպաս Սյունիքում մրցում, բայց հաղթում են միասին: Հանրապետության բոլոր մարզերի 14-ից 17 տարեկան պատանիները մրցում են 14-ից ավելի մրցույթներում՝ շախմատից մինչև Խուստուփի հաղթահարում:

«Հայրենիքի պաշտպանությունը սկսվում է կրթված ու պատրաստված երիտասարդներով:»

— «Դավիթբեկյան խաղեր» կարգախոս

Ռազմահայրենասիրական մշակույթի ձևավորում

Մրցույթը ոչ միայն փաստում է սերնդափոխության կայուն ընթացքը, այլև կառուցում է ռազմահայրենասիրական մշակույթ՝ որպես կրթական, մարզական և հանրային դաստիարակչական գործիք: Մրցույթ-փառատոնն կազմակերպվում է համանուն հասարակական կազմակերպության կողմից, իսկ «Ամրոց» հիմնադրամը գլխավոր աջակիցն է:

Ռազմահայրենասիրական մշակույթի ձևավորում

Սյունիքի կենսունակության աշխուժացում

Տարեցտարի աճող ռազմամարզական փառատոնը ձևավորում է նոր արժեքներ ու կապեր հայերի միջև, այսինքն՝ հանրապետության բոլոր մարզերի պատանիները ճանաչում են միմյանց ու բոլորով աշխուժացնում կյանքը ՀՀ հարավային դարպաս Սյունիքում: Հայրենիքի պաշտպանությունը սկսվում է կրթված ու պատրաստված երիտասարդներով:

Սյունիքի կենսունակության աշխուժացում