«Ամրոց» հիմնադրամի հովանավորությամբ և առաջատար հրատարակչությունների հետ գործակցությամբ լույս են տեսնում պատմական, փաստավավերագրական, հոգևոր և ուսումնական առանցքային գրքեր: Ծրագրի նպատակն է աջակցել բարձրարժեք հայալեզու գրականությանը, ապահովել դրա հասանելիությունը հանրության լայն շերտերին և խթանել ընթերցանության մշակույթը Հայաստանում ու Սփյուռքում:
Առաքելություն և մշակութային ազդեցություն
«Ամրոց» հիմնադրամում քո նվիրատվությունը հասնում է նպատակին: Մենք աջակցում ենք պատմությանը, հավատքին և հայերենին՝ թղթից սրտում ապրելու համար: Հրատարակված աշխատանքները դառնում են տարվա ամենաընթերցվածներից մեկը Հայաստանում, սիրվում են նաև Սփյուռքում, իսկ ուսումնական ձեռնարկները ներդրվում են հանրակրթական դպրոցներում:
Հրատարակված գրքեր

«Ականատեսի օրագիրը»
Գրքում ներկայացված են 12 կանանց և հեղինակի վկայությունները, որոնք պատմում են պատերազմի, կորուստների, դիմակայության ու տոկունության մասին։ «Ականատեսի օրագիրը» փաստավավերագրական և գրական հուշերի ամբողջացում է։

«Հրաժեշտի աչքերը» պատմվածքների ժողովածու
Ժողովածուն ներկայացնում է պատերազմի հետևանքները, մարդկային ճակատագրերը, կարոտն ու լռությունը՝ հայացքների ու հիշողությունների միջոցով փոխանցված ցավն ու հույսը։

«Ճանապարհ» գիրք
Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունն ու արժեքները ներկայացնում է հասանելի ոճով՝ դառնալով ճամփորդություն անցյալով և միավորելով սերունդներին: Կարճ ժամանակում գիրքը դարձել է տարվա ամենաընթերցվածներից մեկը Հայաստանում և Սփյուռքում։

«Եկ նվագենք դաշնամուր»
Վերջին մի քանի տասնամյակներում հայերենով լույս տեսած նմանատիպ առաջին աշխատանքն է: Գիրքը որպես ուսումնական ձեռնարկ հաստատվել է ԿԳՄՍՆ-ի կողմից և կիրառվում է հանրակրթական դպրոցներում։