Amrots Foundation
Մեդիա

Ամրոց մեդիա

Հայը՝ անցյալից մինչև ապագա՝ մեկ ալիքում: YouTube-յան հարթակ:

4
Տեսաշարեր
2022-26
Արտադրության տարիներ
5 րոպե
Դինամիկ անիմացիա
100%
Գիտական ճշգրտություն
Ամրոց մեդիա

«Ամրոց Մեդիան» YouTube-յան հարթակ է, որտեղ պատմում ենք Հայոց պատմության այն էջերի մասին, որոնք կերտում են ապագան՝ հայկական ինքնության ձայնը մատչելի հասցնելով բոլորին: «Ամրոց Մեդիան» մեր անցյալի և ապագայի միջև յուրօրինակ կամուրջ է, որը կառուցում ենք միասին։ Ուշադրության կենտրոնում է ուժը, որով հայ ժողովուրդը դարեր շարունակ հաղթահարել է փորձությունները, պահել մշակույթն ու հոգևոր կյանքը:

«Միացե՛ք մեզ՝ կառուցելու մի ապագա, որտեղ մեր երեխաները կիմանան և կսիրեն իրենց պատմությունը:»

— «Ամրոց Մեդիա» տեսլական

Հայոց պատմության անիմացիոն աշխարհը՝ պատանիների համար

«Հայապատում»-ով պատմությունը կենդանանում է, քանի որ այն միայն չոր փաստեր չէ, այլ կենդանի արկած, որն արժանի է բացահայտման։ «Ամրոց» հիմնադրամի նոր նախագիծն առաջին համապարփակ անիմացիոն տեսաշարն է, որի նպատակն է հայոց պատմությունը դարձնել հետաքրքիր, հասկանալի և գրավիչ հայ և օտարազգի պատանիների համար։ Առավելագույնը 5 րոպեում կմատուցվի բովանդակություն, որը կոգեշնչի պատանիներին ոչ միայն սիրել իրենց պատմությունը, այլև հասկանալ իրենց ինքնությունը։ Յուրաքանչյուր տեսանյութ ստեղծվել է գիտական թիմի մասնակցությամբ՝ հետևելով պատմական ճշգրտությանը, բայց մատուցվում է հումորի, դինամիկ անիմացիայի և թեթև ոճի միջոցով:

Հաղորդաշարեր և տեսաշարեր

«Հայապատում» (2026)
2026

«Հայապատում» (2026)

Առաջին համապարփակ անիմացիոն տեսաշարը՝ հայ և օտարազգի պատանիների համար: Հայաստանը որպես քաղաքակրթությունների խաչմերուկ:

«Հայազգի զորավարներ» (2025)
2025

«Հայազգի զորավարներ» (2025)

Տեսահոլովակների շարք այն հայ զորավարների մասին, ովքեր աշխարհի տարբեր ծայրերում փայլել են ռազմավարական մտածողությամբ և քաջությամբ:

«Նեմեսիս» (2023)
2023

«Նեմեսիս» (2023)

Հայոց պատմության այն դրվագները, որոնք պսակվել են հաջողությամբ՝ ազգի պայքարի պատրաստակամության և խելամիտ ռազմավարության շնորհիվ:

«Էջեր հայոց պայքարից» (2022)
2022

«Էջեր հայոց պայքարից» (2022)

Պատմական դրվագներ, որտեղ հաղթանակը ձեռք է բերվել անկոտրում կամքի և միասնական գործելու շնորհիվ: