Մենք կարևորում ենք այն ծրագրերը, որոնք չեն ընդհատվում անգամ ամենածանր պայմաններում, այլ կարողանում են վերափոխվել, շարունակվել և ուժեղանալ։ «Ամրոց» հիմնադրամն աջակցում է «Մունք» տեխնոդպրոցին, որը ծնվել է Արցախում և պատերազմական ծանր հանգամանքներից հետո վերաբացվել Հայաստանում՝ շարունակելով պատանիներին տալ բարձրակարգ տեխնոլոգիական և ռոբոտաշինական գիտելիքներ:
Անկոտրում կրթական շարունակականություն
Արցախի կրթական ներուժը պետք է ոչ միայն պահպանվի, այլև դառնա Հայաստանի տեխնոլոգիական վերելքի շարժիչ ուժը։ «Մունք»-ի սաները ստեղծում են ռոբոտատեխնիկական և ծրագրային նորարարություններ՝ ապացուցելով, որ գիտելիքն անհաղթահարելի է:
