Amrots Foundation
Հետազոտություն

Հետազոտություններ

«Ազգ, ազգայնականություն և քրիստոնեություն»․ «Ազգայնություն» հասկացության գոյափոխման պատմա-աստվածաբանական ուսումնասիրություն։

2026
Հրատարակության տարեթիվ
FAU
Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարան
Մենագրություն
Հետազոտության ձևաչափ
Մետաֆիզիկ
Աստվածաբանական մեթոդաբանություն
Հետազոտություններ

Չնայած այն հանգամանքին, որ գիտության մեջ, հատկապես վերջին հարյուրամյակում, կան բազմաթիվ ուսումնասիրություններ ազգայնականության, ազգային պատկանելության կամ հավաքական ինքնության հարցերի շուրջ, այնուամենայնիվ մինչ այժմ գիտնականների շրջանում չկա հստակ և աներկբա սահմանում այնպիսի հիմնարար եզրույթների վերաբերյալ, ինչպիսիք են «էթնոսը», «ժողովուրդը», «ազգը», «ազգայնությունը» և դրանցից բխող այլ հասկացությունները։ Այս հարցում համակարգային և հայեցակարգային «խառնաշփոթը» հաճախ հանգեցնում է նրան, որ խնդիրը դուրս է գալիս զուտ գիտական քննարկումների ու բանավեճերի շրջանակներից՝ պատճառ դառնալով թե՛ ներազգային, թե՛ միջազգային գոյաբանական ճգնաժամի։

Մոտեցում և մեթոդաբանություն

Սակայն այդ «կերպի» և դրանից բխող հասկացությունների ուսումնասիրման և հստակ սահմանումների համար խնդրին միայն սոցիոլոգիական կամ քաղաքագիտական մեթոդներով մոտենալը բավարար չէ․ առկա հարցերը հնարավոր չէ պարզաբանել՝ առանց խորանալու դրանց կրոնական, աստվածաբանական կամ, մեկ բառով ասած՝ մետաֆիզիկ հիմքերի մեջ։ Առանձնահատուկ նշանակություն ունի «ազգ» և «ազգայնություն» հասկացությունների ուսումնասիրությունը պատմության հոլովույթում՝ քրիստոնեական աստվածաբանության լույսի ներքո։

  • Որքանո՞վ են «ազգ», «ազգայնականություն» հասկացություններն աստվածաբանորեն լեգիտիմ:
  • Ի՞նչ փոխհարաբերության մեջ են դրանք քրիստոնեական ունիվերսալիզմի հետ:

Հետազոտողի և արդյունքի մասին

Հետազոտությունն իրականացնում է Սարգիս Մելքոնյանը․ հրատարակիչ, պատմական գիտությունների թեկնածու, Էռլանգեն-Նյուրնբերգի Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանի Քրիստոնյա Արևելքի պատմության և աստվածաբանության բաժնի դոկտորանտ։ Հետազոտական աշխատանքի վերջնարդյունքը նախատեսվում է հրատարակել որպես մենագրություն, որի թեզերը կարող են օգտագործվել թե՛ առանձին ձեռնարկների, թե՛ առանձին դասընթացներում կիրառելու համար։

Հետազոտողի և արդյունքի մասին