Amrots Foundation
Կրթաթոշակ

Կրթաթոշակներ

Սոնա Զախարյանի հիշատակի կրթաթոշակ: Աջակցիր ճիշտ մարդկանց և փոխիր նրանց կյանքը «Ամրոց»-ի միջոցով:

30+ Տարի
Սոնա Զախարյանի մանկավարժական վաստակ
N3 Դպրոց
Գավառի ավագ դպրոցի շրջանավարտներ
4
Կրթաթոշակառուներ
100%
Ուսման ֆինանսավորում
Կրթաթոշակներ

«Ամրոց» հիմնադրամի թիմը կարող է կառավարել քո նախագծերը, եթե ուզում ես՝ նվիրատվությունդ հասնի ճիշտ մարդկանց: Սոնա Զախարյանի հիշատակի կրթաթոշակը հիմնադրել են նրա որդիները՝ Մանուկ և Ստեփան Հերգնյանները, և այն կառավարվում է «Ամրոց» հիմնադրամի կողմից։ Գավառ քաղաքի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սոնա Զախարյանի հիշատակին նվիրված կրթաթոշակով Հերգնյանները ցանկանում են, որ սոցիալական խնդիրները չխոչընդոտեն ուսման ճանապարհը: Գավառի N3 դպրոցի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների ուսումը խթանելու նպատակով կրթաթոշակը սահմանվել է՝ ի հիշատակ Սոնա Զախարյանի, որն իր կյանքի ավելի քան 30 տարին նվիրվել է Հայոց լեզվի և գրականության դասավանդմանը:

«Կրթությունը մեր ազգի ամենաառաջնային զենքն ու վահանն է։»

— Միլենա Եղոյան, կրթաթոշակառու

Նպատակաուղղված բարեգործություն

Կրթաթոշակը դեռևս միայն Գավառի N3 դպրոցում է գործում: Տարբեր համայնքներում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին աջակցելու համար կարող ես կատարել քո ներդրումը:

Կրթաթոշակառուներ

Էմմա Մանուկյան

Էմմա Մանուկյան

2025
Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Համակարգչային գիտություններ
«Կրթությունն ինձ համար նպատակներին հասնելու առաջընթացն ապահովող կարևոր նախապայմաններից է։ Ես ընտրել եմ Համակարգչային գիտություններ բաժինը, քանի որ ուզում եմ իմ ներդրումը ունենալ Հայաստանի տեխնոլոգիական զարգացման մեջ։ Գիտելիքը պետք է փոխանակվի ու շրջանառվի կրթական ոլորտը առաջ մղելու համար։»
Ելենա Հովհաննիսյան

Ելենա Հովհաննիսյան

2024
Բիզնես կառավարում
«Կրթությունն իմ ճանապարհն է դեպի հաջողություն։ Այն ինձ տալիս է գիտելիքներ, հմտություններ և հնարավորություններ։ Իմ նպատակն է դառնալ բարձրակարգ մասնագետ և նպաստել հասարակության զարգացմանը։»
Նունե Մոսիկյան

Նունե Մոսիկյան

2023
Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Քաղաքագիտություն
«Ինձ համար կրթությունը հիմնաքար է, որը հնարավորություն է տալիս դառնալ համայնքի կարևոր անդամ։ Համալսարանում ձեռք բերած դիվանագիտական հմտություններս կօգնեն նպաստել երկրիս ապագա զարգացմանը։»
Միլենա Եղոյան

Միլենա Եղոյան

2022
ԵՊՀ, Հանրային քաղաքականություն և կառավարում
«Ես գիտակցում եմ, որ կրթությունը մեր ազգի ամենաառաջնային զենքն ու վահանն է։ Իմ մասնագիտական ընտրությունը պայմանավորված է իմ հայրենիքին օգուտ տալու, հանրային շահին ծառայելու մղումով։»