Amrots Foundation
Բոլոր ծրագրերը
Երիտասարդական

«Տաուժ» նախաձեռնություն

«ՏաՈւժ» դպրոցների ծրագիր․ լավագույնը դառնալու հնարավորություն Տավուշի երիտասարդների համար՝ Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան համայնքներում։

12-14
Տարեկան երեխաներ
4 Տարի
Քառամյա ծրագիր
4
Համայնքներ Տավուշում
3
Հիմնասյուներ
«Տաուժ» նախաձեռնություն

«Ամրոց» հիմնադրամի աջակցությամբ «Տահույս» ՀԿ-ն կյանքի կոչեց 12–14 տարեկան երեխաների համար նախատեսված նոր որակի «Տաուժ» դպրոցը: «Տաուժ»-ը՝ լավագույնը դառնալու հնարավորություն է Տավուշի երիտասարդների համար: Այն քառամյա ծրագիր է՝ նախատեսված դպրոցականների համար և ուղղված է նոր որակի առաջնորդների պատրաստմանը Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան համայնքներում։ Ծրագրի նպատակն է ձևավորել սերունդ, որն ուժեղ է մտքով, հոգով և մարմնով։ Այն հիմնված է «Զարկ» ծրագրի կրթական չափորոշիչների վրա և ընդգրկում է եռօրյա դպրոցներ, ամառային ճամբարներ, արշավներ և ուխտագնացություններ՝ մեկ տարվա ընթացքում։

Ծրագրի 3 հիմնասյուները

Ծրագիրը կառուցված է երեք անփոխարինելի ուղղությունների ներդաշնակ համադրմամբ, որոնք պատրաստում են Տավուշի ապագա առաջնորդներին:

  • Մարմնամարզական՝ ֆիզիկական ուժի, համադրման և համարձակության զարգացում
  • Հոգևոր՝ արժեքների, հայրենասիրության և համայնքային պատկանելության ձևավորում
  • Ռազմական՝ անվտանգության, պատրիոտական մտածողության և ազգային պարտքի գիտակցում
Ծրագրի 3 հիմնասյուները