«Ամրոց» հիմնադրամը 2022 թ.-ի մայիսից «Վէմ» ռադիոկայանի ընկերների ակումբի անդամ է: Ռադիոեթերով հեռարձակվող «Ինքնություն և արժեքներ» հաղորդաշարը նվիրված է հայ ազգային ինքնության, հոգևոր ժառանգության, փիլիսոփայական մտքի և արժեհամակարգի պահպանմանն ու հանրայնացմանը:
Հոգևոր և մշակութային եթեր
«Վէմ» ռադիոկայանը տարիներ շարունակ հանդիսանում է հայկական մտավոր և հոգևոր մշակույթի անկողմնակալ փարոսը: «Ինքնություն և արժեքներ» հաղորդաշարի միջոցով մեր ունկնդիրները հնարավորություն ունեն ծանոթանալու մեր ինքնության խորքային շերտերին:
