ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ

Արման
Սահակյան

Տիգրան
Կարապետյան

Հայկ
Սաֆարյան

Արամ
Փախչանյան

Սերգեյ
Սաֆարյան

Տիգրան
Բունիաթյան

Վարազդատ
Կարապետյան

Տիգրան
Ձիթողցյան

Դավիթ
Փախչանյան

Կարեն
Սիմոնյան

Նունե
Մագոյան

Արսեն
Առաքելյան

Վահե
Սարգսյան

Հասմիկ
Խաչատրյան

Գագիկ
Ասատրյան

Արթուր
Զուրաբյան

Կարո
Սարգսյան

Մանուկ
Հերգնյան

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐ

Մեսրոպ քահանա Արամյան

Հոգևորական, աստվածաբան, հոգևոր-մշակությային նախաձեռնությունների հեղինակ

Ծնվել եմ 1966 թ. Երևանում: Շրջանավարտ եմ Երևանի ֆիզմաթ դպրոցի և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի («Ֆիզտեխ»):

1991 թ. ձեռնադրվել եմ Հայ Առաքելական Եկեղեցու քահանա:

1991 թ. հիմնել եմ «Գանձասար» աստվածաբանական կենտրոնը:

2002 թ. հիմնել եմ «Վէմ» հոգևոր-մշակութային ռադիոկայանը:

2006 թ. մի խումբ ընկերների հետ միասին ստեղծել ենք «Այբ» կրթական հիմնադրամը։

2010 թ. թողարկված «Արարատից Սիոն» ֆիլմի սցենարի հեղինակն եմ և պրոդյուսերը։

2011 թ. հիմնադրված «Այբ» դպրոցի կրթական ծրագրի (Արարատյան Բակալավրիատ) հեղինակն եմ և հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նախագահը։

2019 թ. «Վէմ» կրթամշակութային հիմնադրամի կողմից հրատարակված Սրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության աշխարհաբար թարգմանության հեղինակն եմ:

 «Ամրոցի» գաղափարախոսությունը եւ գործունեությունը նվիրված է հայ ինքնության  վերաիմաստավորմանը եւ պահպանությանը: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ միանալու և ներդրումը բերելու այս կարևոր առաքելությանը:

Տիգրան Բունիաթյան

Տիգրան Բունիաթյան

Ձեռներեց, բարերար

Ծնվել եմ 1970 թ.-ին Հայաստանի Հանրապետության Կապան քաղաքում:

Ավարտել եմ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի տիեզերագնացության և ավտոմատ թռչող սարքերի ֆակուլտետը, 1993 թ.-ին ընդունվել նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։

2000 թ.-ին համախոհների հետ հիմնել ենք Coffee Cantata ընկերությունը, որն իբրև թեյի, սուրճի և քաղցրավենիքի վաճառքով զբաղվող մասնագիտացված խանութների ցանց՝ ոլորտի առաջատարն է Ռուսաստանի Դաշնությունում:  

44-օրյա պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ հայության գլխին կախված է պետականության կորստի վտանգը։ Ապրելով պատմական հայրենիքից հեռու՝ առավել խոր ես զգում պատասխանատվությունը նրա հանդեպ: Համոզված եմ, որ հիմնադրամը կկարողանա նպաստել պետականության հիմքերի ամրապնդմանը:

Արթուր Զուրաբյան

Ձեռներեց, բարերար

Ծնվել եմ 1985 թվականին գյուղում։ Բերդավան, ՀՀ Տավուշի մարզ.

2010 թ-ին ավարտել եմ Մոսկվայի Ն.Է. Բաումանի անվ. պետական ​​տեխնիկական համալսարանը «Գազատուրբինային շարժիչներ և համակցված ագրեգատներ» մասնագիտությամբ:

2012 թ-ին ստացել եմ Բիզնեսի կառավարման մագիստրոսի (MBA) աստիճան ՌԴ Նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական ​​կառավարման ակադեմիայի Միջազգային բիզնեսի բարձրագույն դպրոցի կողմից:

Ունեմ ձեռնարկատիրական գործունեության 15 տարվա փորձ։ Այս ընթացքում հիմնել եմ մի շարք ընկերություններ ռուսական բիզնեսի տարբեր ոլորտներում, սակայն հիմնական հաջողություններն արձանագրվել են տրանսպորտային լոգիստիկայի ոլորտում։

2020 թ-ի Արցախյան պատերազմից հետո «Ամրոց» հիմնադրամի միջոցով հնարավորություն ընձեռվեց միանալու բարձր մասնագիտական կարողություններով օժտված անհատների թիմին, որն աշխատում է ազգային և քրիստոնեական արժեքների ամրապնդման ուղղությամբ։ Ինձ համար դա մեծ պատիվ է և լավ հնարավորություն՝ իմ համեստ ներդրումն ունենալ նման մեծ և պատասխանատու գործում։

Մանուկ Հերգնյան

Մանուկ Հերգնյան

Տնտեսագետ, վենչուրային ներդրող, տ.գ.թ.

Ծնվել եմ 1975 թ.-ին: Ուսանել եմ Երևանի պետական համալսարանում, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում (տնտեսագիտության թեկնածու) և Օքսֆորդի համալսարանում (Executive MBA)։ 

Հիմնադիր տնօրենն եմ «Ի-Վի Քոնսալթինգ» գործարար խորհրդատվական ընկերության, որը միաձուլվել է «Սիվիտտա» միջազգային խորհրդատվական ընկերությանը։ Հայաստանում առաջին վենչուրային «Գրանատուս Վենչուրս» ընկերության  տնօրենն ու համահիմնադիրն եմ։ 

«Ամրոցը» ծնվել է որպես մեր հավաքական պատասխանը Արցախյան երկրորդ պատերազմում կրած մեր ցավալի պարտությանը։ 



Նունե Մագոյան

Հասարակագետ

Ծնվել եմ 1967 թ.-ին Երևանում։ Ուսանել եմ Երևանի պետական համալսարանում (փիլիսոփայություն և սոցիոլոգիա), Մոսկվայում Մանչեստրի համալսարանի Հասարակական և տնտեսական գիտությունների դպրոցում (MSA), Վաշինգտոնում Ջորջթաունի ու Իտալիայի Տուրինի համալսարաններում (MMD)։

Առաջնորդել եմ թիմեր՝ մասնավոր, պետական և միջազգային կազմակերպություններում, դասավանդել եմ միջնակարգ մասնագիտական և բարձրագույն կրթական հաստատություններում:

Հայաստանում հիմնել եմ միջդիսցիպլինար ուսումնասիրությունների ու խորհրդատվական ընկերություն (1994 թ.), Շվեցարիայի դաշնությունում՝  Առաջնորդության զարգացման, մասնագիտական քոուչինգի, խորհրդատվության, մեդիացիայի ու հետազոտությունների նախագծման ու կառավարման MAGOYAN CoNexus ձեռնարկությունը (2016 թ.)։

Համախոհների ու ընկերների հետ մասնակցել եմ մի շարք հասարակական ու մասնագիտական կազմակերպությունների հիմնադրմանը, այդ թվում՝ Հայ ոսկերիչների միջազգային միություն (1997 թ.), Շվեցարիա-Հայաստան Առևտրա-արդյունաբերական պալատ (2012 թ.), աշխատել եմ ՀՀ-ում միջազգային մասնագիտական քոուչինգի ներդրման ուղղությամբ (2014 թ.-ից)։

«Ամրոցն» ինձ ոգևորել է՝ անհատական ու խմբային պատասխանատվություն վերցնելու, ազգային զարգացման հեռահար ծրագրեր մտահղալու և պատվով դրանք իրականցնելու, փորձն ու գիտելիքը հընթացս ներդնելով` հարատև արդյունքներ գրանցելու համար։

Կարեն Սիմոնյան

Կարեն Սիմոնյան

Տնտեսագետ

Ծնվել եմ 1980 թ.-ին Երևանում։ Ավարտել եմ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանը։

2004-2019 թթ. ղեկավար պաշտոններ եմ զբաղեցրել ռուսաստանյան մի շարք լեռնամետաղագործական ընկերություններում։

Անձնական ձեռքբերումների արժեքը մարում է, երբ արթնանում են նախնիների և Հայրենիքի հանդեպ պարտքի իրական, խոր ըմբռնումն ու ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությունը: 

Այս նախագծին մասնակցելը մեծ պատիվ է և բացառիկ հնարավորություն՝ համեստ ներդրում բերելու մեր ազգի համար նոր իմաստներ ու ձգտումներ կերտելու գործում։ 

Արամ Փախչանյան

Գործարար, կրթության ոլորտի մասնագետ

Ծնվել եմ 1968 թվականին Երևանում: Ավարտել եմ Երևանի ֆիզմաթ դպրոցը, ապա՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը։

1993 թ.-ից աշխատում եմ ABBYY ընկերությունում։ Ակտիվորեն մասնակցել եմ ընկերության ստեղծման, կայացման և միջազգային շուկաներ դուրս գալու գործին։

2006 թ.-ին մի շարք ընկերների հետ հիմնադրել ենք «Այբ» ակումբը և «Այբ» կրթական հիմնադրամը։

2014 թ.-ին տեղափոխվել եմ Հայրենիք՝ ստանձնելու «Այբ» դպրոցի ղեկավարումը՝ միաժամանակ մնալով ABBYY-ի փոխնախագահի պաշտոնում։

2014-2020 թթ. եղել եմ «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն։

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ, «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ և «Գրանատուս Վենչուրս» ընկերության խորհրդատվական խորհրդի անդամ։

Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները փոխկապակցված են, և դրանց հաղթահարման միջոցը ազգի զորեղացումն է, առանց որի չեն լինի ամուր պետականություն և քաղաքացիական հասարակություն։ Ազգը միավորվում է իրական, բովանդակային և զարգացման մղող արժեքների շուրջ, և դրանց ամրապնդմանն ու տարածմանն է միտված «Ամրոց» հիմնադրամի գործունեությունը։ Այդպիսի գործին մասնակցելը մեծ պատիվ է ինձ համար։

Դավիթ Փախչանյան

Ձեռներեց, բարերար

Ծնվել եմ 1970 թվականին: Ավարտել եմ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտն ու Բարձրագույն տնտեսագիտական ​​դպրոցը:

Մի շարք ընկերությունների հիմնադիր եմ, երկար տարիներ ղեկավարել եմ «Աերոսիբ» ընկերությունը։

2006 թ-ին ընկերներիս հետ հիմնել ենք «Այբ» կրթական հիմնադրամը, տարբեր ժամանակներում ղեկավարել եմ Հոգաբարձուների խորհուրդը, եղել եմ «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի հոգաբարձու։

2014 թ-ին ընկերներիս հետ հիմնել ենք «Արար» հիմնադրամը, ներկայումս՝ «Արար» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ։

2016 թ․ հունիսից մինչև 2018 թ․ հունիսը եղել եմ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՀՀ ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ, ապա, մինչև 2019 թ․ մարտը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

Կարծում եմ, որ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները հոգատար քաղաքացուց ջանքեր են պահանջում նախևառաջ երեք ոլորտներում՝ անվտանգություն, կրթություն և այն արժեքների ամրապնդում, որոնց վրա պետք է խարսխված լինի մեր երազած երկիրը։

Էդուարդ Աթանեսյան

Դիվանագետ, ք.գ.թ.

ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆ

Ծնվել եմ 1974 թ.-ին։ Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը և ՀՀ ՊՆ ԱՌՀԻ ասպիրանտուրան:

Ունեմ Արցախի և Հայաստանի Հանրապետության պետական կառույցներում, գիտավերլուծական և մասնավոր ոլորտներում աշխատանքի 25-ամյա փորձ։

Պիտի ջանանք, որ հիմնադրամն իր նկատելի ավանդը բերի ազգային արժեքների զարգացման գործին և դառնա օրինակ համանման այլ ձեռնարկումների համար՝ ազգի հարատևման և արարման գերխնդիրների շուրջ համախմբելով համախոհներ ՀՀ-ում, Արցախում և աշխարհով մեկ:

Արամ Սաֆարյան

Ձեռներեց, տ.գ.թ.

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ, ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆ

Ծնվել եմ 1977 թ.-ին Երևանում։ Ավարտել եմ Երևանի պետական համալսարանը և կրթությունս շարունակել Ռուսաստանի Դաշնությունում՝ Մոսկվայի պետական համալսարանում։

Վերջին 16 տարիների ընթացքում աշխատել եմ HUAWEI չինական ընկերության Մոսկվայի գրասենյակում։

Որոշել եմ վերադառնալ Հայրենիք և միանալ հիմնադրամի թիմին, քանի որ միայն իրական ազգային արժեքների զարգացմամբ եմ տեսնում երկրի և ազգի  հարատևումը: Վստահ եմ, որ միայն յուրաքանչյուրիս մասնակցությամբ կարելի է նպաստել մեր երկրի վերականգնմանը, ամրապնդմանն ու բարգավաճմանը: