.

«Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատոն․ 2023

«Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատոն․ 2023

Ինչպես և նախատեսված էր, հուլիսի 24–30-ին Կապանում տեղի ունեցավ ամենամյա դարձած «Դավիթբեկյան խաղեր» մրցույթ-փառատոնը։ Այս անգամ միջոցառումները կազմակերպվել են հատուկ այդ նպատակով վերանորոգված ճամբարում, անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների  առկայությամբ։

Այս տարի ևս «Ամրոց» հիմնադրամը «Դավիթբեկյան խաղեր» ՀԿ-ի հետ միասին հանդիսացավ միջոցառումների համակազմեկերպիչն ու, արդեն, համաֆինանսավորողը։ Ողջունելի է, որ երկու տարի առաջ սկիզբ առած նախաձեռնությունը հետզհետե ձեռք է բերում ճանաչելիություն, փոքր և մեծ նոր աջակիցներ, այդ թվում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) և «Մարիլա» ՍՊԸ-ն։ Այս տարի նույնպես Մրցույթ-փառատոնը անցկացվեց Կապանի համայնքապետարանի հետ սերտ համագործակցությամբ։

«Դավիթբեկյան խաղեր. 2023»-ի միջոցառումներին մասնակցեցին ՀՀ տաբեր մարզերից ժամանած 10 թիմեր՝ շուրջ 100 սաներով, որոնցից առնվազն 2/3-ը, ըստ միջոցառումների կանոնակարգի, Մրցույթ-փառատոնին մասնակցել են առաջին անգամ։  

Մրցույթ-փառատոնին մասնակցեցին «Ամրոց» հիմնադրամի կողմից իրականացվող մեկ այլ՝ ռազմամարզական «ԶԱՐԿ» ծրագրի երկու թիմեր, որոնցից մեկը՝ հավաքական, իսկ միջոցառումների լուսաբանմանը տեղում ակտիվորեն ներգրավվեցին Հիմնադրամի կողմից իրականացվող մեկ այլ՝ «Ծիլ» երիտասարդ ստեղծագործողների աջակցության ծրագրի չորս մրցանակակիրներ։

Սկսվել են «Դավիթբեկյան խաղեր. 2024»-ի կազմակերպչական աշխատանքները: