.

Սոնա Զախարյանի հիշատակի կրթաթոշակ. 2023

Սոնա Զախարյանի հիշատակի կրթաթոշակ. 2023

2023 թ.-ին ևս «Ամրոց» հիմնադրամը շարունակել է տրամադրել «Սոնա Զախարյանի հիշատակի կրթաթոշակ», որի նպատակը կրթության բարձր առաջադիմություն ցուցաբերող, սակայն սոցիալական կարիքներ ունեցող ուսանողներին աջակցություն տրամադրելն է։

2023 թվականից իր կողմից կառավարվող  նախաձեռնության շահառուներն արդեն երկուսն են՝ Միլենա Եղոյանին միացավ նաև Նունե Մոսիկյանը, ով այժմ սովորում է ՀԱՀ Միջազգային հարաբերությունների բաժնում:

Կրթաթոշակը սահմանվել է Մանուկ և Ստեփան Հերգնյանների կողմից ի հիշատակ բազմավաստակ մանկավարժ Սոնա Զախարյանի, ով ավելի քան 30 տարի Հայոց լեզու եւ հայ գրականություն է դասավանդել Գավառ քաղաքի դպրոցներում։ Առայժմ տրամադրվում է միայն Գավառի N3 դպրոցի շրջանավարտներին, ընտրությունը կատարվում է դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից։